Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.

Միջազգային

«Ամեն տարի նոր անուններ ենք բացահայտում»․ Ավետիք Վարդանյան

17:05, երկուշաբթի, 10 հունիսի, 2019 թ.
«Ամեն տարի նոր անուններ ենք բացահայտում»․ Ավետիք Վարդանյան

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Ազատ ոճի Հայաստանի հավաքականը հայրենիք է վերադառնում 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալով։
     Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ընտրանու ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանն ամփոփել է իր սաների մրցելույթները։

«Ես վերջին հավաքի ժամանակ էլ ասեցի, որ թիմը լավ պատրաստվել է։ Լավ արդյունքների սպասում էինք՝ անկախ նրանից, որ թիմի լավագույն ըմբիշները վնասվածքների պատճառով բացակայում էին։
     Ուրախ եմ, որ ամեն տարի նոր անուններ ենք բացահայտում։ Չենք ունենում 2-3 ըմբիշ և միայն նրանցից չենք սպասում մեդալներ։ Օրինակ Հրաչյայի մասին ոչինչ ասել չեմ կարող։ Նա պարզապես բոլորիս զարմացրեց։ Մինչև այս առաջնությունը ոչ մի լուրջ հաջողություն չէր ունեցել։ Այստեղ ստացավ իր հնարավորությունը և արդարացրեց իրեն։ Դուրս եկավ «մահվան խմբից»։ Այնպիսի ըմբիշների հաղթեց, որ անսպասելի էր բոլորի համար։ Եզրափակչում էլ տեսաք՝ ակնհայտ առավելությամբ հաղթեց։
     Ցավում եմ, որ մեր ըմբիշները, որոնք գոտեմարտում էին կիսաեզրափակիչներում, պարտվեցին։ Եթե նրանք իրենցից ուժեղ ըմբիշի պարտվեին, այս փաստն այդքան ցավոտ չէր լինի, բայց հավասար գոտեմարտերում պարտվեցին։
     Այս արդյունքները մեծ թիմային աշխատանք են։ Բոլորը նվիրված իրենց գործն են անում, իսկ տղաները քրտնաջան աշխատում։
     Աշխարհի առաջնության կազմում լինելու են փոփոխություններ։ Կարող եմ միայն ասել, որ 9 ըմբիշով չենք մասնակցելու։ Հիմա կվերադառնանք Երևան, մեկ շաբաթ կհանգստանանք, այնուհետև վերականգնողական հավաքի կմեկնենք Վրաստան։ Կրկին մեկշաբաթյա հանգիստ կունենանք։ Հունիսի 22-ից, հուլիսի 3-ը մեծահասակների ընտրանու հետ համատեղ հավաք կանցկացնենք։ Աշխարհի առաջնությունից առաջ վերջին հավաքը կանցկացնենք արտերկրում, բայց վայրը առայժմ հայտնի չէ»։

| | |
728 | 0
Facebook