Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանությունը՝ Հյուսիսային պողոտայով երթևեկող «Նիվա» մակնիշի մեքենայի մասին հայտարարություն է տարածել

16:35, երկուշաբթի, 10 հունիսի, 2019 թ.
Ոստիկանությունը՝ Հյուսիսային պողոտայով երթևեկող «Նիվա» մակնիշի մեքենայի մասին հայտարարություն է տարածել

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր՝ ինչպես են երիտասարնդները մեքենայով երթևեկում Հյուսիսային պողոտայի՝ հետիոտների համար նախատեսված հատվածով:

Քիչ առաջ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ դա տեղի է ունեցել մինչև անցած տարվա հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում: «Տեսանյութում երևում են Հյուսիսային պողոտայի խանութ-սրահների ու սրճարանների ցուցափեղկեր: Դրանցից մեկի անվանումը փոխվել է հենց անցած տարվա հոկտեմբերին:
     Այդուհանդերձ ոստիկանությունում տեսանյութի ուսումնասիրությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության տեքստում:

40406 | 0
Facebook