Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սենց՝ կողքից, վրից... ի՞նչ ա ձեր ասածը... վայ, մամա ջան». Գագիկ Ծառուկյան

14:00, երկուշաբթի, 10 հունիսի, 2019 թ.
«Սենց՝ կողքից, վրից... ի՞նչ ա ձեր ասածը... վայ, մամա ջան». Գագիկ Ծառուկյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ու արձագանքելով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ ասացիք թեկնածու չենք առաջադրում, բայց ընտրության օրը տեսանք՝ Վահագն Գևորգյանն ինչպիսի աջակցության արժանացավ, պատասխանեց. «Ես չեմ մասնակցել քարոզարշավին: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե ես մասնակցեի՝ ինչ կլիներ... Կասկածո՞ւմ էիք դրանում, չեմ հասկանում: Քաղաքապետն աշխատող էր, իր գործն ապացուցած ու կարիք չկար, որ ես մասնակցեի քարոզարշավին... Հաղթել ա հեղափոխությունը, հաղթել ա աբովյանցին»,- հավելեց Ծառուկյանը:

Հարցին՝ ի՞նչ եք կարծում, դրանք Ձե՞ր ձայները չէին, ասաց. «Գնացեք, ժողովրդին հարցրեք... ի՞նչ ա ձեր ասածը... սենց՝ կողքից, վրից, կողքով, ի՞նչ եք ուզում, ասեք պատասխանեմ... Մեր ձայներն էին, այո.... Մեր ձայները չէին, ուրի՞շ... Վայ, մամա ջան»:

Տեսանյութը՝ «Aysor.am»-ի
10030 | 1
Facebook