Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Կոտայքի մարզպետը լավ կանի՝ հրաժարական տա». Էդմոն Մարուքյան

13:10, երկուշաբթի, 10 հունիսի, 2019 թ.
«Կոտայքի մարզպետը լավ կանի՝ հրաժարական տա». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրությանը և հետընտրական գործընթացներին:

«Դեռևս մենք ունենք հեղափոխություն-հակահեղափոխություն մոտեցումը: Այլևս ոչ մի քաղաքի ընտրություն պետք չէ կապել հեղափոխության հետ, որովհետև երբ կապում ենք, հետո ասում են՝ ահա, տեսաք, որ կրվեց հեղափոխությունը»,- ասաց նա:

Հարցին, թե ինքը տեսնո՞ւմ է ընտրություններում Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը, Մարուքյանը նշեց. «Հա, եղել է աջակցություն. ԲՀԿ-ի պագամավորներն այնտեղ էին: Այսինքն՝ կոնկրետ երկրորդ ուժը հստակ աջակցել է»:

Անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, թե Աբովյանում հաղթել է քրեաօլիգարխիկ համակարգը, Մարուքյանն ասաց. «Մարզպետը, ընդհանրապես, իր պահվածքով, կարծում եմ, փչացրեց ամբողջ ընտրությունները: Երևի լավ կանի, որ հրաժարական տա: Բայց իրենց թիմն է որոշողը, իրենց թիմը թող որոշի: Կարծում եմ՝ ընտրություններին պետք չէ կյանքի ու մահու կոնտեքստով մոտենալ»:

| | |
6493 | 0
Facebook
COMMENT.am