Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Ալափարսցիները փակել են ճանապարհը. պահանջում են լուծել գյուղում ոռոգման խնդիրը

12:40, երկուշաբթի, 10 հունիսի, 2019 թ.
Ալափարսցիները փակել են ճանապարհը. պահանջում են լուծել գյուղում ոռոգման խնդիրը

Այսօր Կոտայքի մարզի Ալափարս գյուղի վարչական տարածքում մեծ թվով գյուղացիներ, ի նշան բողոքի փակել են ճանապարհը։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Բողոքի հիմնական պատճառը ոռոգման խնդիրն է. ջրի պակասի պատճառով քաղաքացիները չեն կարողանում ոռոգել իրենց այգիները:

Նրանք պնդում են, որ բազմիցս դիմել են և՛ նախորդ իշխանություններին, և՛ ներկայիս։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցությններ են վարում ոստիկանության Չարենցավանի բաժնի պետը և Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը։ Տեղում է նաև Կոտայքի մարզի ջրային տնտեսության պետ Առաքել Խաչատրյանը:

Ցուցարարների խոսքով՝ ջրի խնդրի հետևանքով տուժում է 1000-ից ավելի տնտեսություն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

| | |
1196 | 0
Facebook
COMMENT.am