Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զիդանը տարաձայնություններ ունի Պերեսի հետ

12:30, երկուշաբթի, 10 հունիսի, 2019 թ.
Զիդանը տարաձայնություններ ունի Պերեսի հետ

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը տարաձայնություններ ունի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ՝ տրանսֆերների շուրջ։ Խոսքը վերաբերում է Վինիսիուս Ժունիորին և Բրաիմ Դիասին։

Զիդանը ցանականում է Ժունիորին վարձակալությամբ տալ այլ ակումբի, բայց Պերեսը ցանկանում է, որ ֆուտբոլիստը մնա «Ռեալ»-ում: Միևնույն ժամանակ Զիդանը ցանկանում է, որ Դիասը մնա ակումբում, սակայն Պերեսը մտադիր է վարձակալությամբ տալ իսպանացուն։

Հիշեցնենք, որ Իսպանիայի 2018/19 թթ․ առաջնությունում Ժունիորը 18 խաղում դարձել 2 գոլի հեղինակ, իսկ Դիասը 9 խաղում՝ 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

7136 | 0
Facebook