Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Ազգերի լիգայի խաղարկության հաղթողը

01:20, երկուշաբթի, 10 հունիսի, 2019 թ.
Հայտնի է Ազգերի լիգայի խաղարկության հաղթողը

Րոպեներ առաջ ավարտվեց Ազգերի լիգայի առաջին խաղարկության եզրափակիչ հանդիպումը՝ Պորտուգալիայի և Հոլանդիայի հավաքականների միջև։ Պորտուի «Դրագաու» մարզադաշտում կայացած խաղում Պորտուգալիան նվազագույն հաշվով հաղթեց մրցակցին։ Հանդիպման միակ գոլը հեղինակեց Գոնսալո Գուադեշը՝ հանդիպման 60-րդ րոպեին։

Այսպիսով, Ազգերի լիգայի խաղարկության առաջին հաղթողը Պորտուգալիայի ընտրանին է, երկրորդ հորիզոնականում Հոլանդիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի ընտրանին, որը 11-մետրանոց հարվածներով 3-րդ տեղի համար խաղում հաղթել է Շվեյցարիայի ընտրանուն։

Հայտնի է Ազգերի լիգայի խաղարկության հաղթողը
8840 | 0
Facebook