Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց

01:40, կիրակի, 09 հունիսի, 2019 թ.
Ֆրանսիայի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց

Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակներում Ֆրանսիայի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց՝ Թուրքիայի հավաքականին հյուրընկալվելիս։ Թուրք ֆուտբոլիստները հաղթանակ տոնեցին՝ 2։0 հաշվով։

Հանդիպման 30-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կայ Անհանը, իսկ 40-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Չենգիզ Ունդերը։

Այս հաղթանակի շնորհիվ Թուրքիայի հավաքականը գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 9 միավորով։ Ֆրանսիայի և Իսլանդիայի հավաքականները, 6-ական միավորով, 2-րդ և 3-րդ տեղում են։

10208 | 0
Facebook