Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ցավում եմ, որ չկարողացա գոլի հեղինակ դառնալ»․ Հենրիխ Մխիթարյան

00:10, կիրակի, 09 հունիսի, 2019 թ.
«Ցավում եմ, որ չկարողացա գոլի հեղինակ դառնալ»․ Հենրիխ Մխիթարյան

Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Լիխտենշտեյն (3։0) հանդիպումից հետո մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ամփոփեց թիմի խաղը. «Պլանավորել էինք ագրեսիվ սկսել, որպեսզի կարողանայինք արագ գոլ խփել ու խաղը բեկել։ Առաջին խաղակեսում մեր պլանն աշխատեց, իսկ երկրորդում չխաղացինք այնպես, ինչպես պետք էր։ Կարևորն այն է, որ հաղթեղինք և արժանի հաղթանակ տոնեցինք։ Ցավում եմ, որ չկարողացա գոլի հեղինակ դառնալ, բայց կարևորը թիմի հաղթանակն է։ Փորձեցի, մի-քանի հարված կատարեցի, բայց չստացվեց։ Սա ֆուտբոլ է և ամեն ինչ պատահում է»։

Խոսելով Հունաստանի դեմ առաջիկա խաղից՝ Մխիթարյանը նշեց, «Առաջին անգամը չէ, որ 3 օրից էլի խաղում ենք։ Կփորձենք ամեն ինչ անել, որ հասցնենք վերականգնվել և լավ խաղալ»։

3707 | 0
Facebook