Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

14:20, շաբաթ, 08 հունիսի, 2019 թ.
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ, այս մասին հայտնում է «The Voice of America»-ն՝ հղում կատարելով նախարար Սթիվեն Մնուչինին: Պարբերականի տվյալներով՝ պատժամիջոցների թիրախում Իրանի նավթաքիմիական ընկերություններն են, այդ թվում՝ Persian Gulf Petrochemical Industries Company-ն:

Իրանում արդեն արձագանքել են վերոնշյալ պատժամիջոցներին: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին նշել է, որ Վաշինգթոնի հայտարարությունները Թեհրանի հետ բանակցությունների մասին, փուչ էին: Նա հավելել է, որ դրանով ԱՄՆ-ն տնտեսական ահաբեկչություն է իրականացնում և շարունակում թշնամական քաղաքականությունն Իրանի դեմ:

6583 | 0
Facebook