Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.

Համացանց

Զախարովայի մեջբերումը Փաշինյանի խոսքերից համացանցում փոթորիկ է առաջացրել

22:30, ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ.
Զախարովայի մեջբերումը Փաշինյանի խոսքերից համացանցում փոթորիկ է առաջացրել

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է Նիկոլ Փաշինյանի՝ Պետերբուրգում կայացած ֆորումի ժամանակ ասված ելույթի խոսքերից մի հատված՝ գրելով. «Նիկոլ Փաշինյանը՝ պիտերյան ֆորումին. «Երբ բոլորը դժգոհ են, հարկավոր է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»»:

Նրա այս գրառումը իսկական փոթորիկ է առաջացրել: Բազմաթիվ հայեր պահանջում են Զախարովային հրաժարական տալ, բանը հասել է անգամ վիրավորանքներին ու հայհոյանքներին՝ Զախարովայի ու Ռուսաստանի վարած քաղաքականության հասցեին:

Գրառման մեկնաբանություններում ակտիվ է անգամ Զախարովան: Նա արդարանում է, թե իր գրառմամբ ոչ մեկին վիրավորել չի կամեցել, ընդհակառակը, Փաշինյանի վերոնշյալ խոսքերն իր կարգախոսն են դարձել:

Ավելի ուշ, տեղի տալով հայ օգտատերերի ճնշմանը, Զախարովան խմբագրել է իր գրառումը՝ ավելի մեծ հատված մեջբերելով Փաշինյանի խոսքերից ու հավելելով. «Հատուկ ընդունակների համար նորից կրկնում եմ՝ ուժեղ է, պոզիտիվ, ընտիր: Ինձ շատ դուր եկավ: Իսկ պրովոկատորներին միʹ լսեք»:

| | |
25775 | 0
Facebook