Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Որոշումս միանգամից եմ կայացրել»․ Էդգար Մանուչարյան

16:00, ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ.
«Որոշումս միանգամից եմ կայացրել»․ Էդգար Մանուչարյան

Երևանի «Փյունիկ»-ի նորեկ Էդգար Մանուչարյանը խոսել է հարազատ ակումբ վերադառնալուց իր տպավորությունների մասին․ «Տպավորություններս շատ դրական են, որովհետև ինձ համար մեծ նշանակություն ունի վերադառնալ «Փյունիկ», որտեղից սկսել եմ ֆուտբոլային կարիերաս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովին և պարոն Սողոմոնյանին, ովքեր վստահեցին ինձ, հույսեր կապեցին ինձ հետ և հրավիրեցին «Փյունիկ»: Ինձ համար անսովոր է, երբ «Փյունիկ»-ին տեսնում եմ նույնիսկ երկրորդ հորիզոնականում, որովհետև «Փյունիկ»-ն այնպիսի թիմ է, որը պետք է միշտ չեմպիոն լինի: Պետք է այնպես անենք, որպեսզի առաջիկա մրցաշրջանում «Փյունիկ»-ն զբաղեցնի առաջին հորիզոնականը: Դժվար մրցաշրջան է սպասվում, բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք դառնալ չեմպիոն:

Ես շատ լավ գիտեմ Ալեքսանդր Տարխանովին: Խաղացել եմ նրա գլխավորությամբ և գիտեմ, թե նա ինչ կարող է տալ թիմին:

«Փյունիկ» տեղափոխվելու որոշում միանգամից եմ կայացրել: Վստահ եմ, որ շատ բան կարող եմ տալ թիմին:

Վերջին շրջանում բավականին լավ մարզավիճակ եմ ձեռք բերել՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես: Հիմա պահպանում եմ մարզավիճակս և վստահ եմ, որ լավ մարզավիճակում կներկայանամ հավաքներին և պաշտոնական խաղերին:

Հիմա «Փյունիկ»-ում շատ ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ կան և շեշտը դրվում է նրանց վրա: Նախկինում այլ էր: Թիմում շատ էին փորձառու ֆուտբոլիստները և նրանց հետ խաղալով և մարզվելով ես մեծ աճ գրանցեցի: Հիմա էլ կարող եմ ես իմ փորձը փոխանցել երիտասարդներին:

Հիշում եմ Բարձրագույն խմբում առաջին խաղս, առաջին գոլս, երբ ընդամենը 15 տարեկան էի, լավագույն ռմբարկու դառնալս, Չեմպիոնների լիգայի խաղերը: Առանց «Փյունիկ»-ի ես այսքան տարի չէի խաղա»։

2986 | 0
Facebook