Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայաստանի հավաքականը որոշակի ներուժ ունի». Հելգի Կոլվիդսոն

15:00, ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ.
«Հայաստանի հավաքականը որոշակի ներուժ ունի». Հելգի Կոլվիդսոն

Հունիսի 8-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպմանն ընդառաջ Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Հելգի Կոլվիդսոնը խոսել է խաղից իր ակնկալիքների մասին։

«Միշտ առաջին տեղի հետ եմ հույսեր կապում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է իմ թիմի խաղը: Նախևառաջ ցանկանում եմ բարելավել իմ թիմի խաղի որակը: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին՝ նշեմ, որ ձեր ընտրանին չի պայքարելու նախավերջին տեղի համար՝ հաշվի առնելով, թե ինչ ներուժ ունի: Ենթադրում եմ, որ Հայաստանի հավաքականն ավելի բարձր տեղերի համար է պայքարելու: Իհարկե, մեր խմբում ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Բոսնիան, Ֆինլանդիան, ինչպես նաև Հունաստանը, լավ են պատրաստված: Բայց, կարծում եմ, Հայաստանի հավաքականն էլ որոշակի ներուժ ունի: Կարծում եմ՝ բոլոր թիմերն էլ երկրորդ տեղը զբաղեցնելու շանսեր ունեն»:

2484 | 0
Facebook