Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է երրորդ Եվրոպական խաղերն ընդունող քաղաքը

13:10, ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ.
Հայտնի է երրորդ Եվրոպական խաղերն ընդունող քաղաքը

2023 թվականի Եվրոպական խաղերը կընդունի Լեհաստանի Կրակով քաղաքում, քանի որ այլ թեկնածու հայտ չի ներկայացրել: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն էր, սակայն Կրակովից բացի այլ հայտ չի ներկայացվել։

Պաշտոնապես ընտրությունները կանցկացվեն հունիսի 22-ին՝ Մինսկում։

Հիշեցնենք, որ առաջին Եվրոպական խաղերը տեղի են ունեցել Բաքվում՝ 2015 թվականին։ Երկրորդ Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 21-ից 30-ը՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

7333 | 0
Facebook