Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ախալքալաքցիները սոցցանցերում տարածում են իրավապահների ծեծի կադրերը

09:45, ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ.
Ախալքալաքցիները սոցցանցերում տարածում են իրավապահների ծեծի կադրերը

Բազմաթիվ ախալքալաքցիներ սոցիալական ցանցերում տարածում են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես ոստիկանության ծառայողները հարվածներ հասցնելով ծեծում են մի քանի քաղաքացու։ Ինչպես հայտնում է «Ջավախք Մեդիա»-ն, քաղաքացիներից մեկը վատացել է և բարձր ճնշումով նրան տեղափոխել են հիվանդանոց։ Կադրերում երևում է, թե ինչպես պարեկային ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ գործադրելով քաղաքացուն դուրս են բերում մեքենայից։

Ականատեսների խոսքերով միջադեպը տեղի է ունեցել, երբ պարեկային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են վարորդին, որից հետո կատարվածով հետաքրքրվելու համար կանգնել է ճանապարհով անցնող «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդ, ով և հետաքրքրվել է կատարվածով։ Ոստիկանները նրան հորդորել են շարունակել ճանապարհը, ինչին նա չի ենթարկվել և նրան բռնի ուժ գործադրելով դուրս են բերել մեքենայից։ Մամուլի տեղեկություններով՝ տուժածն Ախալքալաքի բնակիչ Մեխակ Խաչատրյանն է:

20266 | 1
Facebook