Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ընդդեմ Փաշինյանի. Գագիկ Ծառուկյանը ցույց կտա՝ իր հեղինակությունն Աբովյանում ավելի մեծ է. «Ժամանակ»

09:25, ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ.
Ընդդեմ Փաշինյանի. Գագիկ Ծառուկյանը ցույց կտա՝ իր հեղինակությունն Աբովյանում ավելի մեծ է. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Նախորդ օրը Աբովյանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած սակավամարդ երթը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գործադրած ոչ համարժեք ջանքերը ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 9-ի ընտրություններում հաղթելու ոչ մի հնարավորություն չունի: ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գուլյանը այնքան թույլ է, որ ոչ մի համեմատության չի դիմանում գործող քաղաքապետի հետ: Ընտրողները համարում են, որ ավելի լավ է մնա գործող քաղաքապետը, քան ՀՀԿ-ական իշխանությունից ՔՊ-ին ժառանգության կարգով անցած Գուլյանը:

Բացի այդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ անելու է՝ ցույց տալու համար, որ իր հեղինակությունը Աբովյանում ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյանինը»:

5210 | 0
Facebook