Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Զոն նայողների» օպերացիա. նրանց տեղափոխել են ԱԱԾ «պադվալ». «Հրապարակ»

09:15, ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ.
«Զոն նայողների» օպերացիա. նրանց տեղափոխել են ԱԱԾ «պադվալ». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, արդարադատության նախարարությունը պայքար է սկսել քրեական ենթամշակույթի դեմ: Կալանավայրերում «զոն նայողի» ինստիտուտի վերացման խնդիր է դրված: Քրեակատարողական համակարգին մոտ աղբյուրը հայտնեց մեզ, որ վերջերս բոլոր կալանավայրերից «զոն նայողներին» հավաքել և տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

«Ուզում են տեսնել՝ գաղութները կարո՞ղ են նրանց ազդեցությունից զերծ պահել, թե՞ ոչ»,- բացատրում է մեր աղբյուրը: Այս օպերացիայի շրջանակներում քրեական աշխարհի մի քանի հեղինակություններ արդեն ԱԱԾ «պադվալում» են»:

Մանրամասները՝ թերթի համարում:
    

5911 | 0
Facebook