Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Երևանում

00:40, ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ.
Մահվան ելքով վրաերթ Երևանում

Հունիսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Վարդան Տիգրանյանը իր վարած Toyota Camry 19 ԼՍ 938 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի պողոտայում՝ դեպի Հանրային հեռուստաընկերություն տանող ճանապարհին, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Լաերտ Սարկիսովին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ:

| | |
10168 | 0
Facebook