Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հաղթանակս նվիրում եմ փոքրիկ եղբորս». Մալխաս Ամոյան

22:15, հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ.
«Հաղթանակս նվիրում եմ փոքրիկ եղբորս». Մալխաս Ամոյան

Իսպանիայի Պոնտեվերդա քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 72 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Սա երիտասարդ մարզիկի առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Մինչ այս Ամոյան-կրտսերը երկու բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնություններում։ Մալխասն իր տպավորություններով կիսվեց MAMUL.am-ի թղթակցի հետ․ «Զգացմունքներս անբացատրելի են։ Շատ ուրախ եմ, որ կարողացա ոսկե մեդալ նվաճել։ Հավատում էի, որ մեդալ կնվաճեմ, բայց հավատալը քիչ է։ Ցանկության, աշխատասիրության և ճիշտ մարզվելու շնորհիվ հնարավոր է հասնել հաղթանակի»։

Մալխասն առաջնությունում մեկնարկել էր որակավորման փուլից՝ տոնելով 4 հաղթանակ: Ամենատպավորիչը, թերևս, կիսաեզրափակչում վերջին վայրկյաններին ռուս մրցակցի դեմ գոտեմարտում 5։4 հաշվով տոնած հաղթանակն էր. «Ամեն գոտեմարտն իր դժվարությունն ունեցավ։ Մեծ ցանկությանս և մարզիչներիս խորհուրդների շնորհիվ կարողացա հաղթել։ Հաղթանակս նվիրում եմ փոքրիկ եղբորս՝ Դավթին՝ հունիսի 4-ին կայացած ծննդյան օրվա կապակցությամբ»։

Մալխաս Ամոյանի եզրափակիչ գոտեմարտը
Մալխաս Ամոյանի կիսաեզրափակիչ գոտեմարտը
7396 | 1
Facebook