Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վալերի Օսիպյանը՝ սևազգեստ խմբերի մասին

11:40, հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ.
Վալերի Օսիպյանը՝ սևազգեստ խմբերի մասին

«Կան մարդիկ, որ փորձում են ինքնահաստատվել, թե կարող են ամեն ինչ թույլ տալ իրենց, բայց վստահեցնում եմ՝ դա ընդամենն իրենց կարծիքն է, եթե այդպիսիններ լինեն, կարժանանան կոշտ միջամտության՝ օրենքի շրջանակներում»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետը՝ անդրադառնալով վարչապետի այսօրվա հայտարարությանը:

Հարցին՝ օպերատիվ ի՞նչ տվյալներ ունեք սևազգեստ խմբերի մասին, Վ. Օսիպյանը նշեց, որ օպերատիվ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման: Ի՞նչ տեսք ունեն, կանայք են, թե՞ տղամարդիկ. արձագանքեց. «Դա ևս օպերատիվ տեղեկատվություն է»:

7094 | 0
Facebook