Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանի գնահատականները հարցեր են առաջացրել Հայաստան-Արցախ հարաբերություններում. «Հրապարակ»

09:30, հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ.
Փաշինյանի գնահատականները հարցեր են առաջացրել Հայաստան-Արցախ հարաբերություններում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի որոշ գնահատականներ դարձյալ հարցեր են առաջացրել մեր երկու պետությունների հարաբերություններում։

Օրվա երկրորդ կեսին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստիպված է եղել հարցազրույց տալ՝ ասելով․ «Ե՛վ հիմա, ե՛ւ նախկինում ՀՀ իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին: Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն և գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ․․․ Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, և անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3986 | 0
Facebook