Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Առաջին անգամ աշխարհում կենդանիներով կրկեսային համարները փոխարինվել են հոլոգրաֆիկ շոուով

00:25, հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ.
Առաջին անգամ աշխարհում կենդանիներով կրկեսային համարները փոխարինվել են հոլոգրաֆիկ շոուով

Դարեր իր վեր կենդանիները հարկադրաբար ապրել են անտանելի պայմաններում ու ենթարկվել զրկանքների ու պատժի միայն այն բանի համար, որ կրկես այցելողները կարողանան զվարճանալ նրանց՝ հարկադրաբար սովորեցրած հնարքներով: Սակայն հիմա աստիճանաբար հանրության մեջ ձևավորվում է այն գիտկցությունը, որ չի կարելի տանջել կենդանիներին՝ հանուն կրկեսային համարների:

Այսպես, գերմանական կրկեսներից մեկը ոչ միայն հրաժարվել է կենդանիների մասնակցությամբ համարներից, այլև գտել է նրանց փոխարինելու հրաշալի միջոց, որը ոչ պակաս հիացմունք է պատճառում հանդիսատեսին: Roncalli-ն, որ կենդանիներով համարներից հրաժարվել է դեռ 1990-ականներին, դարձել է աշխարհում առաջին կրկեսը, որն ստեղծել է կրկեսային հոլոգրաֆիկ շոու՝ կենդանիներով համարների նմանակությամբ:

Առաջին անգամ աշխարհում կենդանիներով կրկեսային համարները փոխարինվել են հոլոգրաֆիկ շոուով
14989 | 0
Facebook