Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պրահայում 120 հազար մարդ է դուրս եկել փողոց՝ պահանջելով վարչապետի հրաժարականը

15:05, չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ.
Պրահայում 120 հազար մարդ է դուրս եկել փողոց՝ պահանջելով վարչապետի հրաժարականը

Պրահայում շուրջ 120 հազար մարդ է դուրս եկել փողոց՝ պահանջելով երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը, այս մասին հայտնում է BBC-ն:

1989 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր սա Չեխիայում կազմակերպված ամենազանգվածային ցույցն է:

Չեխիայի ոստիկանությունն ապրիլին հայտարարել էր, որ վարչապետը պետք է կանգնի դատարանի առաջ՝ ԵՄ-ից երկու միլիոն եվրոյի սուբսիդիա ստանալու, կեղծիքների ու հարկային զեղծարարությունների գործով: Վարչապետը հերքում է մեղադրանքները` չնայած ԵՄ զեկույցի նախնական տարբերակին, որի հեղինակները պահանջում են վերադարձնել Չեխիային հատկացված սուբսիդիաները:

8562 | 0
Facebook