Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլում արձագանքել են Թրամփի՝ «Ռուսաստանն իր մարդկանց դուրս է բերել Վենեսուելայից» գրառմանը

14:40, երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ.
Կրեմլում արձագանքել են Թրամփի՝ «Ռուսաստանն իր մարդկանց դուրս է բերել Վենեսուելայից» գրառմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հայտնել էր, որ Մոսկվան իրազեկել է Վաշինգթոնին «Վենեսուելայից իր մարդկանց մեծ մասին դուրս բերելու մասին»՝ չներկայացնելով մանրամասներ, հայտնում է РИА «Новости»-ն: Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում կատարելով անանուն աղբյուրին, գրել էր, որ այդ մարդիկ «Ռոստեխ» ընկերության մասնագետներն են, որոնք Վենեսուելայում են տեղացի զինվորականների վերապատրաստման և սպառազինությունների վերաբերյալ խորհրդատվության համար: Ըստ թերթի՝ ռուսական կողմն իր մասնագետներին դուրս է բերում այդ երկրից, քանի որ Մադուրոյի կառավարությունն ի վիճակի չէ կատարել իր ֆինանսական պարտավորությունները, նաև համարում է, որ Մադուրոն պարտվել է:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Թրամփի գրառմանն ու նշել, որ ռուս մասնագետները շարունակում եմ աշխատել այդ երկրում: Պեսկովը հավելել է, որ իրեն հայտնի չէ՝ ինչ է նշանակում «դուրս է հանել իր մարդկանց»:

Հիշեցնենք, որ Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոն հունվարին իրեն հռչակել է պետության ժամանակավոր ղեկավար: ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ ընդունել են Գուայդոյի՝ ընդդիմության թեկնածուի իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան ու այլ պետություններ երկրի օրինական նախագահ են համարում Մադուրոյին:

7432 | 0
Facebook