Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին «Ղրիմը վերադարձնելու» ռազմավարություն է մշակում

14:15, երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ.
Զելենսկին «Ղրիմը վերադարձնելու» ռազմավարություն է մշակում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում պատրաստվում է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ քննարկել «Ղրիմի վերադարձի» ռազմավարությունը, այս մասին հայտնել է նրա մամուլի խոսնակ Յուլյա Մենդելը՝ «1+1» հեռուստաալիքի եթերում: «Վարչակազմը ցանկանում է թափանցիկ լինել, բայց չէինք ցանկանա մինչ որոշման ընդունումը խոսել լուրերի մասին, որոնք կարող են շատ զգայուն լինել»,- հավելել է Մենդելը՝ ընդգծելով, որ թերակղզու վերաբերյալ Կիևի դիրքորոշումը չի փոխվել:

4811 | 0
Facebook