Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանությունն ուսումնասիրում է Հրայր Թովմասյանի «դոսյեները». «Հրապարակ»

09:25, երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ.
Իշխանությունն ուսումնասիրում է Հրայր Թովմասյանի «դոսյեները». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ««Իմ քայլի» մեր աղբյուրի փոխանցմամբ` իշխանությունները շտապում են Վահե Գրիգորյանին ՍԴ «մուտքագրել». «Վահեն հեռահար ծրագրով է ՍԴ գնում. չնայած թիմում նաև տեղյակ են Հրայր Թովմասյանի դիրքորոշմանը` նա հրաժարական չի տալու»: «Ունեինք երկու ճանապարհ` ժողովրդին կոչ անել ու շրջափակել ՍԴ-ն, ինչպես ԱԺ-ն ու դատարանները, հրաժարական պարտադրել, սակայն կատեգորիկ որոշվել է այդ ուղին չընտրել»:

Կարծում եք` վեթինգով ինչ-որ բանի կհասնե՞ք։ «Ինչո՞ւ ոչ»: Ի դեպ, մեր տեղեկություններով, արրդեն իսկ ուսումնասիրվում են Հրայր Թովմասյանի «դոսյեները»` արդարադատության նախարար եղած ժամանակվա։ Նրա կողմնակիցները պնդում են` «սրտներն ուզածի չափ թող նայեն»։

Մանրամասները՝ թերթի համարում:

3987 | 0
Facebook