Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սուդանում ցույցերը ցրելու ժամանակ 14 մարդ է զոհվել

16:00, երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ.
Սուդանում ցույցերը ցրելու ժամանակ 14 մարդ է զոհվել

Սուդանում անվտանգության ու բանակային հատուկ ուժերը ցուցարարներին ցրել են պաշտպանության նախարարության մոտ գտնվող հրապարակից. այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Sky News Arabia-ին:

Աղբյուրի հաղորդած տվյալների համաձայն, իրականացրած հատուկ գործողությունների հետևանքով 14 ցուցարար է զոհվել:

«Հրապարակը, որտեղ տեղի էին ունենում բողոքի ակցիաները, հիմա դատարկ է. ռազմական խորհուրդը ցուցարարներին ցրելու համար փամփուշտներ է օգտագործել»,- ասել է «Ազատության և փոփոխության ուժերի» ընդդիմադիր միության ղեկավարներից Սադիկ Յուսեֆը:

9350 | 0
Facebook