Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

Հետաքրքիր է

Հայկական հետք Հարավային Ամերիկայում. Արմենիա անունով բնակավայրը

21:10, կիրակի, 02 հունիսի, 2019 թ.
Հայկական հետք Հարավային Ամերիկայում. Արմենիա անունով բնակավայրը

Գիտեք արդյոք, որ Բելիզում՝ մայաների ջունգլիների ու լեռնաշղթաների սրտում կա Արմենիա անունով բնակավայր: Եվ որ մայաների հնագույն քաղաքակրթության՝ Հոնդուրասում գտնվող մշակութային կենտրոնը կրում է Nueva Armenia՝ «Նոր Հայաստան» անունը:

Առհասարակ, Հարավային Ամերիկայում Արմենիա անվամբ բազմաթիվ հնագույն շրջաններ կան: Կենտրոնական Ամերիկայի այս յուրահատուկ շրջանը «Նոր Արմենիա» անվանումն ստացել է 1500-ականներին Հարավային Ամերիկա ժամանած քրիստոնյա ասպետների ու հետազոտողների կողմից:

Կենտրոնաամերիկյան Բելիզ պետության տարածքում գտնվող Արմենիան այսօր աշխարհից մոռացված, բայց զբոսաշրջիկների կողմից սիրված բնակավայր է: Այն գտնվում է Կայո շրջանում, մայրաքաղաք Բելմոպանից 8 կմ հեռավորության վրա:

Արմենիա, Բելիզ
Արմենիա, Բելիզ
Իր անվանումը տեղանքն ստացել է ենթադրաբար 19-րդ դարի վերջին 20-րդի սկզբին, երբ այնտեղ են ապաստանել Օսմանյան կայսրության ճնշումներից հալածված բազմաթիվ հայեր ու հույներ:

Այժմ Արմենիան խուլ բնակավայր է, չնայած այնտեղ հասնելը շատ հեշտ է: Գյուղում չկա հիվանդանոց, փոստային բաժանմունք ու համացանց:

Արմենիա, Բելիզ
Արմենիա, Բելիզ

Այն ունի մոտ 1000 բնակչություն, հիմնականում՝ իսպանացիներ ու մայաների ժառանգորդներ, իսկ հայեր չեն մնացել:

Արմենիա, Բելիզ
Արմենիա, Բելիզ

Սակայն, չնայած դրան, ջունգլիներով ու քարանձավներով շրջապատված Արմենիան շատ սիրված է զբոսաշրջիկների կողմից:

Արմենիա, Բելիզ
Արմենիա, Բելիզ

Հյուսիսամերիկյան Արմենիայի բնակիչներն առանձնանում են իրենց հյուրասիրությամբ, նրանք ուրախությամբ իրենց տուն են ընդունում զբոսաշրջիկներին ու նրանց հետ կիսում իրենց հացը:

Տեսանյութ՝ նկարահանված Բելիզի Արմենիայում

| | |
7335 | 0
Facebook
COMMENT.am