Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը խոսել է «գարշելի» Մեգան Մարքլի մասին

23:40, շաբաթ, 01 հունիսի, 2019 թ.
Թրամփը խոսել է «գարշելի» Մեգան Մարքլի մասին

Բրիտանական The Sun պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Թրամփը խոսել է «գարշելի» Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի մասին:

Արքայազն Հարիի կինը խիստ քննադատություններ է հնչեցրել ԱՄՆ ղեկավարի հասցեին՝ նրան մեղադրելով 2016թ. նախընտրական շրջանում «կնատյաց» և «սուր հակասական» հայտարարությունների համար: Մեգանը նաև նշել է, որ իր ձայնը տվել է Թրամփի հակառակորդի՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի օգտին:

Թրամփը խոսքերով, ինքը տեղյակ չի եղել Մեգան Մարքլի հայտարարություններից: «Չգիտեի, որ նա գարշելի է եղել»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը: Թրամփը նաև նշել է, որ իր կարծիքով, Սասեքսի դքսուհուն հաջողվել է հարմարվել իր նոր կարգավիճակին, նա նաև Մեգանին այդ հարցում հաջողություն է մաղթել:

«Նա շատ լավ, ամերիկյան արքայադուստր կդառնա»,- հավելել է նա:

Ավելի վաղ, հայտնի է դարձել, որ Մեգան Մարքլը չի մասնակցելու Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի և Դոնալդ Թրամփի հանդիպմանը, քանի որ պետք է զբաղվի նորածին երեխայի՝ Արչի Հարիսոնի խնամքով:

11716 | 0
Facebook