Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարազատ դստեր հետ ամուսնացած ամերիկացուն դատել են

00:35, կիրակի, 02 հունիսի, 2019 թ.
Հարազատ դստեր հետ ամուսնացած ամերիկացուն դատել են

ԱՄՆ Նեբրասկա նահանգում բնակվող Թրևիս Ֆիլդգրոուվին, հարազատ դստեր հետ ունեցած սեռական կապի պատճառով, 2 տարվա ազատազրկման է դատապարտվել. այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Omaha World-Herald հրատարակությանը:

Ֆիլդգրոուվի և 21-ամյա Սամանտա Քերշների սեռական կապի մասին ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել 2018թ. աշնանը: Դատարանում Քերշներն ասել է, որ մոտ երեք տարի առաջ մորը խնդրել է իրեն կենսաբանական հոր հետ ծանոթացնել: Մայրը կատարել է Սամանտայի խնդրանքը: Ծանոթությունից հետո նրանց մոտ հարաբերություններ են սկսվել:

Ֆիլդգրոուվն ու Քերշներն ամուսնացել են 2018թ. հոկտեմբերի 1-ին:

ԴՆԹ-ի արդյունքում պարզվել է, որ Ֆիլդրուովը Քերշների կենսաբանական հայրն է: Թրևիս Ֆիլդգրոուվն ասել է, որ Սամանտային իր դուստրը չի համարել, քանի որ իր անունը չի գտել աղջկա ծննդականում։

14142 | 0
Facebook