Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է «Գանգստեր» ֆիլմի հայտնի նարկոբարոնը

13:10, շաբաթ, 01 հունիսի, 2019 թ.
Մահացել է «Գանգստեր» ֆիլմի հայտնի նարկոբարոնը

Ֆրանկ Լուկասը, հայտնի նարկոբարոնը, ում կյանքի հիման վրա 2007-ին նկարահանվել է «Գանգստեր» ֆիլմը, 88 տարեկան հասակում մահացել է. այս մասին հաղորդում է BBC-ն:

Լոիկասը ծնվել է 1930-ին Հյուսիսային Կարոլինայում: Հետագայում նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ էլ 1960-1970-ականներին զբաղվել է ԱՄՆ հերոինի մեծ խմբաքանակների փոխադրումներով:

1976 թվականին նրան ձերբակալել են և 70 տարվա ազատազրկման դատապարտել, սակայն 5 տարի անց վաղաժամ ազատ են արձակել, քանի որ նա համաձայնել է համագործակցել ոստիկանության հետ:

Ընտանիքի անդամներից մեկն ամերիկյան ԶԼՄ-ներին ասել է, որ Ֆրանկ Լուկասն իր բնական մահով է մահացել:

8654 | 0
Facebook