Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հավանաբար վեթինգի նախագիծը կգրվի դրսում և պատրաստի փաթեթով կներկայացվի իշխանություններին. «Հրապարակ»

10:15, շաբաթ, 01 հունիսի, 2019 թ.
Հավանաբար վեթինգի նախագիծը կգրվի դրսում և պատրաստի փաթեթով կներկայացվի իշխանություններին. «Հրապարակ»

«Անցումային արդարադատության ու վեթինգի հարցում իշխանությունների մոտ դեռ անորոշություն է։ Նրանք նույնիսկ նախնական պատկերացում չունեն՝ ով է մշակելու այս նախագծերը, ինչ ժամկետներում, և ինչ կառուցվածք ու բովանդակություն են ունենալու։

Երկուսն էլ ծանր ու ծավալուն նախագծեր են, որոնց մշակման հարցում անգամ աշխատանքային խումբ չկա ձևավորված։ Պարզ է, որ դրանով զբաղվելու են ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ու արդարադատության նախարարությունը, բայց դեռ հայտնի չէ՝ ովքեր են լինելու նախագծի հիմնական հեղինակներն ու մշակողները։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, օրինակ, մեզ ասաց, որ վեթինգի նախագծի շուրջ աշխատանքներ, ուսումնասիրություններ կատարում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, և ուղղորդեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մոտ։ Արդարադատության նախարարությունից էլ այս հարցերով զբաղվում է նորանշանակ փոխնախարար Աննա Վարդապետյանը, ում ուսերին է դրվել վեթինգն ու անցումային արդարադատությունը մաքսիմալ դեմոկրատական և դրական լույսի ներքո հանրությանը մատուցելու և հակափաստարկներին հակադարձելու առաքելությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3137 | 0
Facebook