Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մեր կոլեկտիվը երբեք չի ընդունի նրան». Օպերային թատրոնի աշխատակիցներ

01:30, շաբաթ, 01 հունիսի, 2019 թ.
«Մեր կոլեկտիվը երբեք չի ընդունի նրան». Օպերային թատրոնի աշխատակիցներ

«Համատեղ աշխատանք չի կարող լինել մեր և Նազենի Ղարիբյանի միջև: Մենք չենք ընդունի, մեր կոլեկտիվը երբեք չի ընդունի նրան, որովհետև դա կործանում կլինի առաջին հերթին Օպերային թատրոնի, հետո էլ մշակույթի համար»,- «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ծրագրերի ղեկավար Լևոն Ջավադյանը:

Նշենք, որ օրերս թեժ քննարկումներ են ընթանում թատրոնի աշխատակազմում. աշխատակիցները դեմ են կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը:

Եթերի ընթացքում թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանն էլ իր հերթին նշել է, որ օրերս թատրոնում ևս մեկ պրեմիերա է եղել, որին կրկին չի մասնակցել Նազենի Ղարիբայնը: «Եթե նա այնտեղ լիներ, այդ ամենով կհասկանայինք, որ, միգուցե, նա ուզում է ինչ-որ երկխոսության մեջ մտնել մշակույթի նախարարության և Օպերային թատրոնի միջև: Հիմա արդեն չենք էլ պահանջում, չենք էլ խնդրում, որ լինի այդ երկխոսությունը: Այս ամենը խոսում է այն մասին, որ տիկին Ղարիբյանը չի սիրում Օպերային թատրոնը»,- նշել է Տիգրանյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

5459 | 0
Facebook