Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Huawei-ն ամերիկացի գարծընկերներին հայրենիք է ուղարկել

00:20, շաբաթ, 01 հունիսի, 2019 թ.
Huawei-ն ամերիկացի գարծընկերներին հայրենիք է ուղարկել

Չինական Huawei կազմակերպությունն իր աշխատակիցներին հրամայել է դադարեցնել ամերիկացի գործընկերների հետ հանդիպումները, ինչպես նաև ամերիկացի աշխատողներին հետ է ուղարկել իրենց հայրենիք այն բանից հետո, երբ ԱՄՆ Առևտրի նախարարությունը մայիսի կեսերին Huawei-ն ընդգրկել է սև ցուցակում. այս մասին հաղորդում է Financial Times-ը:

Financial Times-ին տված հարցազրույցի ընթացքում ընկերության գլխավոր ռազմավարության մշակող Դան Վեն Շուանն ասել է, որ բոլոր ամերիկացիներն, ովքեր աշխատում են Huawei-ի կենտրոնակայաններում՝ հետազոտությունների և զարգացման ոլորտներում, երկու շաբաթ առաջ հետ են ուղարկվել ԱՄՆ:

«Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում…Մենք չգիտենք օրենքի սահմանափակումները և պետք է բացարձակապես արդար լինենք»,- ասել է Դան Վեն Շուանը:

7216 | 0
Facebook