Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Խուզարկություն՝ Գագիկ Բեգլարյանի եղբոր տարածքում. «Հրապարակ»

09:35, ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ.
Խուզարկություն՝ Գագիկ Բեգլարյանի եղբոր տարածքում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում երկուշաբթի օրը քննչական մարմինները խուզարկություն են կատարել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանի տանը կից տարածքում գտնվող ավտոտնակում։

Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը՝ պարզաբանելով․ ««Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, այդ թվում՝ ձեր նշված անձին պատկանող տարածքում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5358 | 0
Facebook