Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այս փուլում, քաղաքական պրոցեսներում թիրախը ես եմ». Արայիկ Հարությունյան

01:15, ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ.
«Այս փուլում, քաղաքական պրոցեսներում թիրախը ես եմ». Արայիկ Հարությունյան

Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում անդրադաձել է Սամվել Բաբայանի հետ կապված միջադեպին և վերջինիս գրասենյակի արած հայտարարությանը. «Մենք շահագրգռված ենք, որ չքաղաքականացվի ցանկացած միջադեպ, իսկ ինչ վերաբերում է ինձ` կուսակցությունը Ղարաբաղում ամենամեծ քաղաքական ուժն է. 6000-ից ավելի անդամ ունի: Եվ ես, 11 տարի լինելով պետական բարձաստիճան պաշտոնյա, իհարկե, կապս բոլորի հետ շատ ավելի խորն է և այդ նույն անձանց հետ բավականին երկար տարիներ շփում ունեցել եմ: Եվ եթե նրանցից որևէ մեկի հետ որևէ դեպք է տեղի ունենում, ասում են՝ Արայիկ Հարությունյանն է»,- ասել է Հարությունյանը:

Դիտարկմանը, թե այդպես կարող են շատերի անունները տալ, ինչո՞ւ են հենց Արայիկ Հարությունյանի անունը շեշտել, բանախոսը պատասխանել է. «Այս փուլում, քաղաքական պրոցեսներում թիրախը ես եմ»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

«Այս փուլում, քաղաքական պրոցեսներում թիրախը ես եմ». Արայիկ Հարությունյան
4380 | 0
Facebook