Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մենք չունենք այն խորքային և բովանդակային փոփոխությունները, որոնք խոստացվել էին». Լիլիթ Գալստյան

02:35, ուրբաթ, 31 մայիսի, 2019 թ.
«Մենք չունենք այն խորքային և բովանդակային փոփոխությունները, որոնք խոստացվել էին». Լիլիթ Գալստյան

«Հիմա երբ հետևում ենք զարգացումներին, երկրի ընթացքին, տեսնում ենք, որ, այնուամենայնիվ, մենք չունենք այն խորքային և բովանդակային փոփոխությունները, որոնք խոստացվել էին: Հատկապես վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ուղղակի մեզ դրդեցին՝ որպես քաղաքական ուժ, զգուշացնել իշխանություններին, որ երկիրը որդեգրել է քաղաքական մի ընթացք, որը տագնապալի է հատկապես երկրի ազգային անվտանգության համար»,- Հանրայինի եթերում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:

Հարցին, թե երբ օրենքներ էին «կարվում» հատուկ անձանց համար, որտե՞ղ էին ՀՅԴ-ի հանրահավաքները, Գալստյանը նշել է. «Դաշնակցությունը ոչ միայն այսօր, այլ նաև նախորդ իշխանությունների շրջանում երբեք չի լռել դատաիրավական արմատական և խորքային փոփոխություններ անելու խնդրի մասին մշտապես ենք բարձրաձայնել: Անգամ իշխանության մաս կազմելու ժամանակ երբեք Դաշնակցությունը և այն ներկայացնող պատգամավորական խմբակցությունը երբեք չի լռել, չի եղել մի պահ, որ մենք այդ մասին չխոսենք:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

4606 | 0
Facebook