Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բուդապեշտում նավերի բախման հետևանքով 7 զբոսաշրջիկ է զոհվել. տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած

16:05, հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ.
Բուդապեշտում նավերի բախման հետևանքով 7 զբոսաշրջիկ է զոհվել. տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած

Բուդապեշտում երկու զբոսաշրջային նավերի բախման հետևանքով 7 մարդ է մահացել, 21 հոգի համարվում է անհետ կորած. այս մասին հաղորդում է ABC News-ը:

Նավում 35 մարդ եղել է, որոնցից երկուսը աշխատակիցներն են, 33-ը՝ Հյուսիսային Կորեայից եկած զբոսաշրջիկներ: Փրկարարական աշխատանքներին խոչընդոտել են ուժեղ քամին ու անձրևը:

Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինը կառավարությանը կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները կորեացի զբոսշրջիկներին գտնելու համար:

Առաջիկայում Հունգարիա կուղարկվի նաև Հարավային Կորեայի ղեկավարի հրամանով ստեղծված արագ արձագանքման խումբը:

9516 | 0
Facebook