Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Վենեսուելայի իշխանությունը գաղտնի բանակցություններ է վարել ընդդիմության հետ». Մադուրո

15:05, հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ.
«Վենեսուելայի իշխանությունը գաղտնի բանակցություններ է վարել ընդդիմության հետ». Մադուրո

Վենեսուելայի իշխանությունները, առնվազն երկու ամիս է, ինչ երկրում տիրող ճգնաժամը կարգավորելու նպատակով, ընդդիմության հետ բանակցություններ են վարում. այս մասին ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

«2 կամ 3 ամիս շարունակ մենք արդեն գաղտնի բանակցություններ անցկացրել ենք, իսկ հիմա Նորվեգիայում նստել ենք բանակցությունների սեղանին: Ես ուզում եմ համաձայնության հասնել՝ հանուն Վենեսուելայի խաղաղության»,- ասել է Մադուրոն:

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից նախօրեին հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Վենեսուելայի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները ժամանել են Օսլո՝ բանակցությունների վերսկսման համար հնարավոր տարբերակները քննարկելու համար, «միահամուռ ու սահմանադրությունից բխող որոշում կայացնելու իրենց ցանկությունն են արտահայտել»՝ Բոլիվարյան հանրապետության համար:

Վենեսուելայի ընդդիմությունը նշել է, որ իշխանության ներկայացուցիչների հետ բանակցությունները որևէ արդյունքի չեն հանգեցրել:

6102 | 0
Facebook