Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջուլիան Ասանժին տեղափոխել են բանտի հիվանդանոց

14:30, հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ.
Ջուլիան Ասանժին տեղափոխել են բանտի հիվանդանոց

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջությունը Լոնդոնի Բելմարշ բանտում գտնվելու ընթացքում վատթարացել է: Ասանժը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցային բաժանմունք. այս մասին Twitter-ում հաղորդել է WikiLeaks-ի պաշտոնական էջը:

«Բելմարշի բանտում յոթ շաբաթ անցկացնելու հետևանքով նրա առողջությունը սկսել է վատանալ, նա զգալիորեն կորցրել է քաշը»,- ասված է WikiLeaks-ի հայտարարության մեջ: WikiLeaks-ն ավելացրել է, որ լրջորեն անհանգստացած է Ասանժի ինքնազգացողությամբ:

Կազմակերպությունը նաև դատապարտել է առողջական վիճակով պայմանավորված հունիսի 3-ին կայանալիք Ասանժի ձերբակալության մասին լսումները հետաձգելու առաջարկի Շվեդիայի դատարանի կողմից մերժումը:

Նշենք, որ մայիսի 2-ին WikiLeaks-ը և նրա հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբաններն արդեն իսկ մտահոգություն էին հայտնել բրիտանական բանտում ունեցած նրա ինքնազգացողության և կալանքի պայմանների վերաբերյալ: Ավելի վաղ, բժիշկներն Ասանժի մոտ ախտորոշել էին միջին ծանրության դեպրեսիա, շնչուղիների վարակում և բերանի խոռոչի հետ կապված խնդիրներ, որոնք առաջացել էին Էկվադորի դեսպանատանը երկար մնալու հետևանքով:

6250 | 0
Facebook