ԱՄՆ Կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Ջերոլդ Նադլերը հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատը թույլատրել է Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենթ կիրառել. այս մասին հաղորդում է CNN-ը:
«Կոնգրեսը պետք է արձագանքի նախագահ Թրամփի հանցագործություններին, ստերին ու այլ սխալների, և մենք դա անելու ենք»,- ասել է Նադլերը: Նա ընդգծել է, որ ոչ ոք չի կարող օրենքից վեր դասվել՝ անգամ ԱՄՆ նախագահը:
Նադլերի խոսքով՝ Կոնգրեսը պետք է քննարկի հնարավոր բոլոր տարբերակները: Վերջնական որոշումը կընդունվի այն ժամանակ, երբ քաղաքական գործիչները քննարկեն դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության արդյունքները, որոնք վերաբերում են 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի միջամտությանն ու Թրամփի և Կրեմլի հավանական համաձայնությանը: