Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Որևէ տեղ գրած չէ, որ ժողովուրդը իրավունք ունի դատավորներին ծեփել պատերին, փռել պոլերին». Գևորգ Պետրոսյան

02:10, հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ.
«Որևէ տեղ գրած չէ, որ ժողովուրդը իրավունք ունի դատավորներին ծեփել պատերին, փռել պոլերին». Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով վերջին շրջանում դատական համակարգի շուրջ ծավալվող քննարկումներին, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է. «Ե՛վ վարչապետի հայտարարությունը, և՛ դրա հիման վրա իրականացված ակցիաները, բառացիորեն հակասահմանադրական են: Եթե դատավորը հարուցել է օրենքի զայրույթը, նրան պատասխանատվության ենթարկելու հարյուր ձևի մեխանիզմներ կան: Երբ Սահմանադրությունը ասում է, որ ժողովուրդը ունի իշխանության իրավունք, այսինքն՝ պատկանում է ժողովրդին իշխանությունը, որոշ մարդիկ էդ նախադասությունը հենց վերջակետով ավարտում են, բայց երկրորդ կետով հստակ գրված է՝ ժողովուրդը իր իշխանությունը ինչպես է իրականացնում: Որևէ տեղ գրած չէ, որ ժողովուրդը իրավունք ունի փակել դատարանների դռները, դատավորներին ծեփել պատերին, փռել պոլերին. նման բան գոյություն չունի»

Եթերի ժամանակ նա նշել է, որ չի կարող պնդել, որ այսօր դատական համակարգում բոլորը «սրբեր» են, սակայն դա չի նշանակում, որ բոլորից պետք է ազատվել. «Այո՛, կան շատ դատավորներ, որոնցից վայրկյան առաջ պետք է ազատվել, բայց այդ նույն հաջողությամբ, եթե, օրինակ՝ 15 բժշկից հանրությունը դժգոհ եղավ, պիտի բոլոր հիվանդանոցների դռները փակեն և արգելե՞ն մարդկանց մուտքը հիվանդանոց»,- նշել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Որևէ տեղ գրած չէ, որ ժողովուրդը իրավունք ունի դատավորներին ծեփել պատերին, փռել պոլերին». Գևորգ Պետրոսյան
6008 | 2
Facebook