Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ես չգիտեմ՝ Քոչարյանն ինչ է հերքում, բայց 1999-ին քննարկվել է Մեղրին հանձնելու տարբերակը». պաշտպանության նախկին նախարար

23:20, երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ.
«Ես չգիտեմ՝ Քոչարյանն ինչ է հերքում, բայց 1999-ին քննարկվել է Մեղրին հանձնելու տարբերակը». պաշտպանության նախկին նախարար

Հանրայինի եթերում Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը (1999-2000) նշել է, որ Մեղրին հանձնելու տարբերակը եղել է դեռ անցած դարի սկզբից, Թուրքիայի կողմից. «Սա աշխարհաքաղաքական պրոյեկտ է, որը իրականացնում է նեոօսմանիզմի գաղափարը»,- ասել է նա:

Նախկին նախարարը հաստատել է, որ Մեղրիի տարբերակը քննարկվել է նաև 1999 թվականին. «Երկար բանակցություններ են եղել Ալիևի հետ և Վազգեն Սարգսյանն ինձ հրավիրեց դուրս և ասաց, որ Մեղրին հանձնելու տարբերակ է քննարկվում: Եվ խնդրեց, որ դրա մասին դեռ չբարձրաձայնեմ»,- ասել է նա:

Դիտարկմանը, թե, եթե բանախոսը նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին, որ վերջինս է առաջարկել այդ տարբերակը, ապա նա հերքել է բազմիցս, որ Մեղրիի տարբերակը չի քննարկվել, Հարությունյանը ասել է. «Ես չգիտեմ՝ ինքը ինչ է հերքում, բայց ես ասում եմ, որ մենք 1999-ի հուլիսին քննարկել ենք Մեղրին հանձնելու տարբերակը: Դրանից հետո ինքը ինձ հրավիրել է իր աշխատասենյակ և այդտեղ ինձ ներկայացրել է, թե ինչքանով սա լավ տարբերակ է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

7028 | 0
Facebook