Խնդրում ենք սպասել...

Համացանց

Աբխազիայի ընդդիմությունը պնդում է, որ իրենց ղեկավարին թունավորել են

16:20, երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ.
Աբխազիայի ընդդիմությունը պնդում է, որ իրենց ղեկավարին թունավորել են

Աբխազիայի ընդդիմությունը պահանջել է մինչև աշուն հետաձգել նախագահական ընտրությունները` պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարող իրենց թեկնածու Ասլան Բժանիի հոսպիտալացման պատճառով: Ընդդիմությունը պնդում է, որ իրենց ղեկավարին թունավորվել են: Հանրապետության գլխավոր դատախազության աշխատակազմը նախաքննություն է անցկացնում պատգամավորի առողջական խնդիրների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան նշել է, որ բժիշկների պաշտոնական եզրակացության համաձայն, հիվանդության պատճառը թունավորումը չի եղել:

Աբխազիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 25-ին. РИА Новости-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է պատգամավոր Լաշա Աշուբան:

«Որոշումն արդեն ընդունվել է: Ձայների մեծամասնությամբ՝ 25 ձայնով, արդեն ընդունվել է հետաձգումը»,- ասել է Աշուբան:

Խորհրդարանի նիստին ներկա է եղել 30 պատգամավոր:

4332 | 0
Facebook