Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սաշիկ Սարգսյանը կրկին մեկնել է Հայաստանից

15:50, երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ.
Սաշիկ Սարգսյանը կրկին մեկնել է Հայաստանից

«Եթե տեսողությունս չդավաճանեց, Վիեննայի օդանավակայանում իջավ հարգելի, սիրելի, մեծապատիվ, անկրկնելի և աննման Ալեքսանդր Մեծն Սարգսյանը: Բեզարած էր վիճակը»,- երեկ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Ասում են՝ նախաքննական մարմինն Ալեքսանդր Սարգսյանին թույլատրել է բացակայել երկրից, որը կրկին պատճառաբանվել է բուժման նպատակով:

Թե որքան ժամանակով է նա մեկնել, հայտնի չէ:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հիշեցնենք նաև, որ մարտին Սաշիկ Սարգսյանը նախաքննական մարմնի թույլտվությամբ բացակայել էր երկրից։ Ապրիլին, քննչական գործողություններին մասնակցելու համար, Հայաստան էր վերադարձել։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
12549 | 0
Facebook