Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն իրենց դստերը ծանոթացրել են արքայազն Հարիի ու Մեգանի որդու հետ

15:35, երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ.
Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն իրենց դստերը ծանոթացրել են արքայազն Հարիի ու Մեգանի որդու հետ

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մտերիմներից Սերենա Ուիլյամսը ամուսնու` 36-ամյա հայազգի միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի հետ այցելել է թագավորական զույգին: Նրանց հետ եղել նաև մեկ տարեկան դուստրը` Օլիմպիան: Օլիմպիան ծանոթացել է նորածին Արչիի հետ. այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: Թենիսի 37-ամյա աստղը լուսանկար է հրապարակել:

Սերենա Ուիլյամսը Մեգան Մարքլի ամենամտերիմ ընկերներից է: Նա ամուսնու հետ միասին ներկա է գտնվել նաև արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի հարսանեկան արարողությանը, ինչպես նաև նրանց երեխայի ծնվելու պատվին Նյու Յորքում կազմակերպված երեկույթին:

14891 | 0
Facebook