Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում անհայտ անձը դանակահարել է 18 քաղաքացու

10:50, երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ.
Ճապոնիայում անհայտ անձը դանակահարել է 18 քաղաքացու

Ճապոնիայում, Տոկիոյի հարևանությամբ գտնվող Կավասակի քաղաքի ավտոբուսի կանգառի մոտ անհայտ անձը դանակահարել է 18 հոգու, որոնցից 16-ը դպրոցականներ են եղել: Նրանցից երկուսը մահացել են, ընդ որում երկուսից մեկը 12-ամյա աղջիկ է, իսկ մյուսը` 39 տարեկան տղամարդ. այս մասին հաղորդում է BBC-ն:

Ոստիկանությունը ձերբակալել է 50-ին մոտ հանցագործին: Ձերբակալվելուն պես նա ինքն իրեն ուսից վնասել է, որի հետևանքով մահացել է:

Հանցանքի վայրում երկու դանակ են հայտնաբերել: Մանրամասները պարզվում են:

6436 | 0
Facebook