Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Նոր օրենսդրություն անցումային արդարադատության մասին անիմաստ է ընդունել». Արդարադատության նախարարի տեղակալ

00:00, երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ.
«Նոր օրենսդրություն անցումային արդարադատության մասին անիմաստ է ընդունել». Արդարադատության նախարարի տեղակալ

«Նոր առանձին օրենսդրություն անցումային արդարադատության մասին, ինչպես բազմիցս հնչում է տարբեր հարթակներից, կարծում եմ, անիմաստ է ընդունել, որովհետև երկիրն ունի արդեն ձևավորված օրենսդրական դաշտ, օրենսդրական բազա, և անցումային փուլի արդարադատությունը ենթադրում է, որ, գուցե, պետք է վերանայել գործող օրենքների առանձին դրույթներ»,- Հանրայինի եթերում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը:

Նրա խոսքով` գործիքակազմի մասին առանձին օրենք ընդունելով` ոչ մի հարց չի լուծվի: Նա նշել է, որ պետք է լրացումներ անել, կամ անհրաժեշտության դեպքում առանձին օրենքներ ընդունել, բայց ոչ թե անցումային արդարադատության, այլ առանձին գործիքակազմերին վերաբերող օրենսդրական ակտերի բարելավման մասին:

«Սա ավելի համակարգային պրոցես է, քան պատկերացնում են շատերը, ովքեր ասում են` անցումային արդարադատության կամ վեթինգի մասին առանձին օրենք պետք է ընդունել»,- եթերի ժամանակ ասել է նա:

Առավել մանրամասն` տեսանյութում:

4354 | 0
Facebook