Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուչդեմոնը պատգամավորական մանդատ կստանա Եվրոխորհրդարանում

15:20, երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ.
Պուչդեմոնը պատգամավորական մանդատ կստանա Եվրոխորհրդարանում

Իսպանիայի իշխանություններից թաքնված, Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն ընտրությունների արդյունքներով հայտնվել են Եվրոպական խորհրդարանում:

Կատալոնական «Ազատներ՝ Եվրոպայի համար» կոալիցիան, ըստ նախնական արդյունքների, ստացել է Իսպանիայի համար նախատեսված 54 տեղերից երկուսը, այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Ազատներ՝ Եվրոպայի համար» կոալիցիայի ցուցակը գլխավորում է Կառլես Պուչդեմոնը: Իսպանիայում քվեարկության արդյունքների համաձայն առաջին տեղն զբաղեցնում է Սոցիալիստական- աշխատավորական կուսակցությունը (20 տեղ), որին հաջորդում է Ժողովրդական կուսակցությունը (12 տեղ): Առաջին անգամ Եվրոպայի խորհուրդ է անցել ծայրահեղ աջ «Վոքսը» (3 տեղ):

6096 | 0
Facebook