Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը մեդալների հարուստ ավարով են վերադառնում Սանկտ Պետերբուրգից

01:25, երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ.
Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը մեդալների հարուստ ավարով են վերադառնում Սանկտ Պետերբուրգից

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ավարտվեց Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության գավաթի խաղարկությունը, որին Հայաստանը ներկայացնում էին Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը։

Արթուր Դավթյանը 3 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել առանձին գործիքների վրա։ Նա հաղթել է բազմամարտում, հենացատկում և նժույգթափերի վրա վարժություններում, իսկ օղակների վրա և ազատ վարժություններում Դավթյանը նվաճել է արծաթե մեդալներ։

Ավելի վաղ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանն առաջին տեղն են գրավել նաև թիմային պայքարում: Գագիկ Խաչիկյանը ոսկե մեդալակիր է դարձել նժույգիթափերի վրա վարժություններում, իսկ պտտաձողի վրա վարժություններում նվաճել է բրոնզե մեդալ:

2761 | 0
Facebook